Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

04/04/2023 ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին
Հայաստանում անցկացվող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային միջազգային էքսպոյին այս տարի մասնակցություն ունեցավ նաև ԱԼՊ Քոնսթրաքշնը՝ իր յուրահատուկ տաղավարով ու հարուստ տեսականիով։

TOON EXPO-ն Երևանի Կ․ Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում անցկացվում է արդեն 2-րդ անգամ, սակայն այս տարի, մասնագետների գնահատմամբ, էլ ավելի ներկայացուցչական էր ու մասշտաբային։ Կազմակերպիչ Բիգ Փրոջեքթս ընկերության ներկայացուցիչները, արդյունքներն ամփոփելիս, տեղեկացրեցին, որ 3 օրերի ընթացքում միջոցառումն ունեցավ աննախադեպ՝ 30.000 այցելու։ Մասնագիտացված միջազգային էքսպոն մի կողմից շահավետ ինֆորմացիոն հարթակ դարձավ բնակարան և շինարարական ապրանքներ ու ծառայություններ փնտրող անհատների, մյուս կողմից՝ համագործակցության մեծ դաշտ զանազան առաջարկներով հանդես եկող կազմակերպությունների համար։

Շուրջ 100 մասնակից ընկերությունների շարքում ԱԼՊ-ն ևս ունեցավ տպավորիչ արդյունքներ, աչքի ընկավ իր հարուստ տեսականիով, նորություններով։ Հատկապես թրենդային դռները, ապակե արտադրանքը, ինտերիերի ու էքստերիերի կահավորման մեջ օգտագործվող նորարար մեխանիզմներն ու դետալները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ինչպես պրոֆեսիանալ այցելուների՝ դիզայներների, նախագծողների ու շինարարների շրջանում, այնպես էլ՝ անհատ սպառողների։




Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

28/12/2021 Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ


ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:

Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

10/06/2019 Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:

Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:

MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

26/04/2019 MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

MosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին:

Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

21/03/2019 Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

Արտ Լեն Պլաստ ընկերության նորաբաց՝ ընդարձակ և հարմարավետ մասնաճյուղն արդեն գործում է Գյումրի քաղաքում՝ Խրիմյան Հայրիկ 55/3 հասցեում: Խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում բարձրորակ և շահավետ պայմաններով մի շարք ապրանքներ և ծառայություններ՝

1234 ››